Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն թատրոնում

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն թատրոնում
30.01.2019 | 18:54

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են հանդիպել թատրոնում: Վերջիններս, ըստ երևույթին, երկու երկրների մշակութային ու զբոսաշրջության տարվա բացումը կանեն Մեծ թատրոնից: Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը:

Երկու երկրների առաջնորդների հանդիպման լուրը հաստատել է Թուրքայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Հալուկ Դուրսունը:

«Հանդիպումը նախատեսված է ապրիլի 8-ին Մեծ թատրոնում»,- ասել է փոխնախարարը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին համաձայնություն է ձեռք բերվել դեռևս հունվարի 23-ին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ